Ղարիբաբադի. Իրաքը պետք է արագացնի նահատակ Սոլեյմանիի սպանության գործով հետաքննության ընթացքը
(last modified Thu, 04 Aug 2022 13:35:06 GMT )
Օգոստոս 04, 2022 18:05 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Իրաքը պետք է արագացնի նահատակ Սոլեյմանիի սպանության գործով հետաքննության ընթացքը

Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է. «Իրաքի կառավարությունն ու դատական ​​համակարգը պետք է արագացնեն գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործով հետաքննության ընթացքը»։

Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է .«Սոլեյմանիի սպանության հարցով Իրանի և Իրաքի միջև համատեղ քննչական կոմիտեի երրորդ նիստի ընթացքում փոխանակվել են կարևոր փաստաթղթեր ու տեղեկություններ»:

Քազեմ Ղարիբաբադին հավելել է. «Մարդու իրավունքների  հարցում և մարդու իրավունքների խախտումների ոլորտում որևէ տարբերություն չկա ԱՄՆ-ի դեմոկրատական և հանրապետական ​​կառավարությունների մոտեցումների միջև, և ճիշտ չէ ասել, թե Դեմոկրատական թևը կամ ​​կուսակցությունը պաշտպանում է մարդու իրավունքները»։

Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը նշել է, որ Շվեդիայում կալանավորված Իրանի քաղաքացի Համիդ Նուրիի  գործը  քաղաքականացված է, հավելելով.«Այս գործի հիմքը դրվել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբի որոշ գործակալների կողմից»:

Նա  հստակեցրել է. «Շվեդիայի բանտում  Իրանի  քաղաքացու իրավունքները խախտվել են, ինչը  հակասում  է մարդու իրավունքների սկզբունքներին»։