Գեներալ Քաանի. Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը վտանգված է
Օգոստոս 06, 2022 06:58 Asia/Tehran
ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատաը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի անվտանգության գործոնը գնալով նվազում է։
Բրիգադի գեներալ Իսմայիլ Քաանին Մազանդարան նահանգում Աշուրայի կապակցությամբ կայացած հավաքում հայտարարել է, որ Հեզբոլլահի զավակները ծրագրում են ճիշտ ժամանակին վերջին հարվածը հասցնել Սիոնիստական ռեժիմին, հավելելով. «Հեզբոլլահի ուժերը 12-օրյա պատերազմում ավելի քան երեք հազար հրթիռ արձակեցին Իսրայելի ուղղությամբ: Եվ բոլոր հրթիռները կառուցվել էին այդ տարածքում»:
Գեներալ Քաանանին նշել է. «Սիոնիստական ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում սպանել է Գազայի ավելի քան 3000 բնակչի, և այս պահին բռնագրավված տարածքներում բետոնե պատեր է կառուցում, քանի որ վախենում է ազատատենչ ուժերից»:
Պիտակ