Ղալիբաֆ. Դիմադրության ճակատի մարտիկների հարձակման կրակը կհասնի սիոնիստներին
https://parstoday.ir/hy/news/iran-i178926-Ղալիբաֆ._Դիմադրության_ճակատի_մարտիկների_հարձակման_կրակը_կհասնի_սիոնիստներին
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը, նշելով, որ մուսուլման ոժղովուրդների շրջանում աճում է հակասիոնիստական ​​ոգին, հայտարարել է. «Թշնամիները պետք է իմանան, որ դիմադրության ճակատի մարտիկների կրակը ընկնելու է պաղեստինյան հողի օկուպանտների վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2022 08:56 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Դիմադրության ճակատի մարտիկների հարձակման կրակը  կհասնի սիոնիստներին

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը, նշելով, որ մուսուլման ոժղովուրդների շրջանում աճում է հակասիոնիստական ​​ոգին, հայտարարել է. «Թշնամիները պետք է իմանան, որ դիմադրության ճակատի մարտիկների կրակը ընկնելու է պաղեստինյան հողի օկուպանտների վրա։

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքելով  Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներին և հանցագործություններին, ասել է. «Անօրինական  ու մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմը,  իր անհաջողությունների աճի  և իսլամական ժողովրդի դիմակայությանը դիմակայելու անկարողության պատճառով,  Գազայի հատվածի վրա նոր հարձակումներ է իրականացրել՝  ԱՄՆ-ի և այլ հակամարդկային կառավարությունների աջակցության ֆոնին, ևս մեկ անգամ ցույց տալով իր իրական դեմքը»: 

Բաղերին հավելել է. «Դիմադրության տարիների ըթնացքում Պաղեստինի ճնշված ժողովուրդն ապացուցել է, որ երբեք չի ենթարկվի համաշխարհային ամբարտավանության և Երուսաղեմի զավթիչ ու բռնազավթող ռեժիմի սադրանքներին: Աշխարհը պետք է իմանա, որ տարածաշրջանի որոշ երկրների կողմից ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու պատրանքային ծրագիրը և փոխզիջման գիծը չի երաշխավորելու Իսրայելի ռեժիմի անվտանգությունը»: