Թեհրանում կայացել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դատապարտող հանրահավաք
Երեքշաբթի օրը, Թեհրանի մի խումբ բնակիչներ Պաղեստինի հրապարակում ցույց կազմակերպելով դատապարտել են Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները։
«Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» և «ٍՆվաստացումը չենք հանդուրժի» կարգախոսներ վանկարկելով՝ ցուցարարները հայտարարեցին իրենց նողկանքը Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ։
Թեհրանում պաղեստինյան իսլամական դիմադրության «Համաս» շարժման ներկայացուցիչ «Խալեդ Ղոդումին» այս հավաքում ասել է.«Ցանկացած ագրեսիայի պատասխանատվությունը կրում է Սիոնիստական ռեժիմը»։
Թեհրանում «Համաս» շարժման ներկայացուցիչը հավելել է.«Սիոնիստական ռեժիմի անկումն ու ոչնչացումը և Ղոդսի ազատագրումը մեր նպատակն է»։
Հավաքի ընթացքում, Խալեդ Ղոդումին մի քանի անգամ կրկնել է Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հայտնի, «Մենք Իմամ Հոսեյնի ժողովուրդն ենք», կարգախոսը՝ մեջբերելով այս նահատակ գեներալին: