Իրանը լուսանկարներում - Վաքիլ թանգարան, Շիրազ
Օգոստոս 17, 2022 04:38 Asia/Tehran
Շիրազի Վաքիլ հանրային բաղնիքը կառուցվել է Զանդ ժամանակաշրջանում, Քարիմ խան Զանդի պատվերով։
Այս բաղնիքը գտնվում է Թալեղանի փողոցում, Զանդ ժամանակաշրջանում կառուցված այլ շենքերի կողքին, ինչպիսիք են շուկան և Վաքիլ մզկիթը։
Շիրազի բաղնիքն ունի 11000 քառակուսի մետր տարածք, 8660 քառակուսի մետր, երկարությունը՝ 120 մետր և լայնությունը՝ 80 մետր։
Այս ընդարձակ բաղնիքը, ինչպես իրանական մյուս բաղնիքները, կառուցվել է ժամանակի ամենաառաջադեմ ճարտարապետական լուծումներով:
Բաղնիքն այսօր վերածվել է մարդաբանական թանգարանի, որտեղ կարելի է տեսնել հին շիրազցիների սովորույթները, հագուստն ու մշակույթը: Շիրազի Վաքիլ բաղնիքի շենքը 917 թվով գրանցված է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։










Պիտակ