Իրանը նկարի շրջանակում-Ուրմիայի ձեռարվեստի ցուցահանդեսը՝ իրանական արվեստի գունագեղություն
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիայի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում անցկացվել է ձեռարվեստի 7-րդ ազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են 120 արվեստագետներ Իրանից՝ ներկայացնելով 60 տեսակի ձեռագործ աշխատանքներ:
Ձեռարվեստի 7-րդ ազգային ցուցահանդեսը անցկացվել է 2022 թվականի օգոստոսի 15-ից 19-ը հինգ օր՝ նպատակ ունենալով աջակցել ձեռագործ աշխատանքների շուկայավարմանը և իրանական ընտանիքներում ձեռարվեստի զարգացմանն ու խթանմանը և իրանցի արտադրողներին ու արվեստագետներին աջակցելու նպատակով:

Ուրմիայի 7-րդ ազգային ձեռարվեստի ցուցահանդեսում ցուցադրվել են բոլոր տեսակի պարզ և բարձրակարգ կարպետներ, էմալապատ իրեր, ձեռագործ կաշի, խեցեղեն, ձեռագործ գորգեր և ձեռարվեստի այլ ապրանքներ:

Ձեռարվեստը Իրանում զբոսաշրջության զարգացման հիմնաքարն է և բացի տնտեսական ասպեկտից, կարևոր դեր է խաղում նաև աշխատատեղերի ստեղծման գործում։ Իրանի բոլոր նահանգներն ունեն իրենց տեղական ձեռագործ աշխատանքները, որոնք ցույց են տալիս Իրանի գեղեցիկ ու հարուստ մշակույթն ու քաղաքակրթությունը։


