Ռայիսին ընդգծել է առանց արտաքին միջամտության տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i180672-Ռայիսին_ընդգծել_է_առանց_արտաքին_միջամտության_տարածաշրջանի_խաղաղությունն_ու_անվտանգությունն_ապահովելու_անհրաժեշտությունը
Իրանի նախագահը հայտարարել է, որ առանց օտարների միջամտության տարածաշրջանային երկրների միջև համագործակցության միջավայրը բարելավելու ուղղությամբ Իրաքի նախաձեռնություններն ու գործողություններն արդյունավետ են տարածաշրջանային ինտեգրման ամրապնդման համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 30, 2022 08:46 Asia/Tehran
  • Ռայիսին ընդգծել է առանց արտաքին միջամտության տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը

Իրանի նախագահը հայտարարել է, որ առանց օտարների միջամտության տարածաշրջանային երկրների միջև համագործակցության միջավայրը բարելավելու ուղղությամբ Իրաքի նախաձեռնություններն ու գործողություններն արդյունավետ են տարածաշրջանային ինտեգրման ամրապնդման համար:

Երկուշաբթի օրն Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին բարձր է գնահատել տարածաշրջանային հարցերի շուրջ Իրաքի կառավարության խորհրդակցությունները և հավելել. «Առանց արտաքին միջամտության տարածաշրջանի երկրների միջև համագործակցության մթնոլորտի բարելավմանն ուղղված Իրաքի նախաձեռնությունները և գործողությունները արդյունավետ կլինեն տարածաշրջանային ինտեգրման ամրապնդման համար»։

Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրաքում անվտանգության և կայունության հաստատումը հնարավոր է միայն այս երկրի քաղաքական բոլոր հոսանքների միջև երկխոսության միջոցով՝ հիմնվելով Սահմանադրության վրա և փոխըմբռնման հասնելու և խնդիրները լուծելու համար նոր կառավարություն ձևավորելով։ Նա հավելել է, որ հոգևորականությունն այս հարցում կարևոր դեր ունի:

Հանդիպմանն Իրաքի արտգործնախարար Ֆավադ Հոսեյնը  բարձր է գնահատել ԻԻՀ  շարունակական և հաստատուն աջակցությունը Իրաքում կայունության և անվտանգության հաստատմանը: