Ամիր Աբդոլլահյան. Իրաքի ներքին խնդիրները պետք է լուծվեն օրենքի շրջանակներում
https://parstoday.ir/hy/news/iran-i180676-Ամիր_Աբդոլլահյան._Իրաքի_ներքին_խնդիրները_պետք_է_լուծվեն_օրենքի_շրջանակներում
Նշելով, որ կարևոր է Իրաքում պահպանել խաղաղությունը, ազգային միասնության և իրավական ինստիտուտների նկատմամբ հարգանքն ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է առկա խնդիրներն իրավական գործընթացների շրջանակներում լուծելու և Իրաքի կառավարության հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 30, 2022 09:07 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրաքի ներքին խնդիրները պետք է լուծվեն  օրենքի շրջանակներում

Նշելով, որ կարևոր է Իրաքում պահպանել խաղաղությունը, ազգային միասնության և իրավական ինստիտուտների նկատմամբ հարգանքն ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է առկա խնդիրներն իրավական գործընթացների շրջանակներում լուծելու և Իրաքի կառավարության հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Երկուշաբթի օրն Իրաքի իր գործընկեր Ֆուադ Հոսեյնի  հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկկողմ հարաբերությունների կարևոր առաջնահերթություններ է համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը և երկու երկրների համագործակցության համատեքստում առկա մեծ կարողությունների օգտագործումը։

Հանդիպմանն Իրաքի արտաքին գործերի նախարարն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների կարևորությունը և անդրադարձել իր երկրում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

Նշելով, որ Իրանի և Իրաքի անվտանգությունը փոխկապակցված է, Ֆուադ Հոսեյնը հավելել է, որ Բաղդադը թույլ չի տա իր տարածքից սպառնալ Իրանին: