Իրանը քննադատել է Շվեդիային՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներին ընդունելու համար
Իրանի դեսպանը քննադատել է Շվեդիայի կառավարության կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներին հյուրընկալելու համար։
Շվեդիայում Իրանի դեսպան Ահմադ Մասումիֆարը Twitter-ում անդրադարձել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից ԻԻՀ նախագահ Մոհամմադ Ալի Ռաջայիի և վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարի նահատակության տարելիցին և գրել. «Շվեդիայի կառավարությունը հյուրընկալում է մի խմբավորման անդամներին, որոնք ուղիղ 41 տարի առաջ սպանեցին Իրանի նախագահին և վարչապետին»։
Օգոստոսի 30-ին Իրանի նախագահի և վարչապետի նահատակության տարելիցն է։
1981 թվականին նախագահ Մոհամմադ Ալի Ռաջային և վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարը նահատակվել են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից վարչապետի գրասենյակում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio