Քազեմի Ղոմի. Իրանը հարևան երկրների հետ աջակցում է անվտանգ և զարգացած Աֆղանստանին
(last modified Thu, 01 Sep 2022 08:27:34 GMT )
Սեպտեմբեր 01, 2022 12:57 Asia/Tehran
  • Քազեմի  Ղոմի. Իրանը հարևան երկրների հետ աջակցում է անվտանգ և զարգացած Աֆղանստանին

Աֆղանստանի հարցով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչն ասել է. «Իրանը հարևան երկրների հետ աջակցում է անվտանգ և զարգացած Աֆղանստանին»։

Աֆղանստանի հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ Հասան Քազեմի Ղոմին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Կառուցողական բանակցություններ եմ ունեցել Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի հետ»։

Քազեմի Ղոմին հավելել է. <Տարածաշրջանային համագործակցությունը, կայուն խաղաղություն հաստատելու և ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը եղել են Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի հետ իր բանակցությունների հիմնական առանցքները>:

Աֆղանստանի հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչները չորեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպել են և մտքեր փոխանակել այդ երկրում վերջին զարգացումների վերաբերյալ։