Իրանը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i181238-Իրանը_դատապարտել_է_Քաբուլում_Ռուսաստանի_դեսպանատան_մոտ_տեղի_ունեցած_ահաբեկչությունը
Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ իրականացված ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով զոհվել է ՌԴ դեսպանատան երկու աշխատակից և շենքում գտնվող մի քանի աֆղանցի այցելու:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 08:25 Asia/Tehran

Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ իրականացված ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով զոհվել է ՌԴ դեսպանատան երկու աշխատակից և շենքում գտնվող մի քանի աֆղանցի այցելու:

Երկուշաբթի օրն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը՝ Քաբուլում այդ երկրի դեսպանատան երկու աշխատակիցների, ինչպես նաև Աֆղանստանի քաղաքացիների ընտանիքներին։ Նա Աֆղանստանի իշխանություններին կոչ է արել անվտանգության ավելի լուրջ միջոցառումներ ձեռնարկել՝ դեսպանատների և դիվանագիտական ​​վայրերի անվտանգությունն ապահովելու համար:

Երկուշաբթի օրը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է առնվազն 20 մարդ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է  դեսպանատան երկու աշխատակիցների մահվան լուրը: