ԻԻՀ բանակի օդային և ցամաքային ուժը տարծաշրջանի ամենահզոր ուղղաթիռային ստորաբաժանումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i181302-ԻԻՀ_բանակի_օդային_և_ցամաքային_ուժը_տարծաշրջանի_ամենահզոր_ուղղաթիռային_ստորաբաժանումն_է
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային և ռազմացամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Յուսեֆ Ղորբանին ընդգծել է.«Պաշտպանության, էլեկտրոնային պատերազմի, ռադարների և այլ կարևոր ոլորտներում օդային ու ցամաքային ուժերի բոլոր կարիքներն ապահովվում են ներքին մասնագետների կողմից»:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 19:15 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի օդային և ցամաքային ուժը տարծաշրջանի ամենահզոր ուղղաթիռային ստորաբաժանումն է

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային և ռազմացամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Յուսեֆ Ղորբանին ընդգծել է.«Պաշտպանության, էլեկտրոնային պատերազմի, ռադարների և այլ կարևոր ոլորտներում օդային ու ցամաքային ուժերի բոլոր կարիքներն ապահովվում են ներքին մասնագետների կողմից»:

Անդրադառնալով թշնամիների սպառնալիքներին դիմակայելու հարցում երկրի ռազմացամաքային ուժերի ավիացիոն ստորաբաժանման կարողություններին, բրիգադային գեներալ  Յուսեֆ Ղորբանին ասել է.«Իր կառուցվածքային, տեխնիկական և օպերատիվ մարտավարության ոլորտում կատարած փոփոխություններով, այսօր բանակի  օդային և  ցամաքային ուժը դարձել է տարածաշրջանի ամենահզոր ուղղաթիռային ստորաբաժանումը»:

Գեներալ Ղորբանին հավելել է.«Բանակի օդային ու ցամաքային ուժերը տարբեր, հատկապես' պաշտպանության, էլեկտրոնային պատերազմի և  ռադարների զգայուն ոլորտներում օգտագործելով ջիհադական կառավարումը, արտադրում ու ապահովում են իրենց կարիքները»:

Անդրադառնալով թշնամիների սպառնալիքին գեներալ Ղորբանին ասել է.«Եթե նրանք սխալ հաշվարկներ անեն, խիստ պատասխանի կարժանանան»: