Սեպտեմբեր 18, 2022 08:16 Asia/Tehran
  • Իրանը կոչ է արել կայուն հրադադար հաստատել Տաջիկստանի և Ղրղզստանի միջև

Իրանի ԱԳՆ խոսնակը մտահոգություն է հայտնել Տաջիկստանի և Ղրղզստանի միջև բախումների սրման կապակցությամբ և կոչ արել կայուն զինադադար հաստատել և լուծել տարաձայնությունները:

Շաբաթ օրը, Տաջիկստանի և Ղրղզստանի  միջև սահմանային բախումներից հետո, Նասեր Քանանին, անդրադառնալով  երկու երկրների հետ Իրանի  բարեկամական սերտ հարաբերություններին, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու տարաձայնությունների լուծմանը: 

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային լարվածությունը ժամանակ առ ժամանակ սրվում է և որոշ ժամանակ անց իրավիճակը հանդարտվում է:  Չորեքշաբթի առավոտյան երկու երկրների սահմանին բախումները վերսկսվել են:

Ուրբաթ օրը Ղրղզստանի և Տաջիկստանի հատուկ նշանակության ջոկատների ղեկավարները պայմանավորվել են տեղական ժամանակով ժամը 16:00-ից հրադադար հաստատել երկու երկրների սահմանային հատվածներում։

Պիտակ