Իրանը լուսանկարներում - Բադաբ Սուրաթի բազմագույն աղբյուրները
Բադաբ Սուրաթբ աստիճանաձև աղբյուրի անունն է, որը գտնվում է Հյուսիսային Իրանի Մազանդարան նահանգի Էրոստ գյուղում։ Դամավանդ սարից հետո Բադաբ Սուրաթ աղբյուրը ազգային հուշարձանների ցանկում գրանցվել է որպես Իրանի երկրորդ բնական ժառանգությունը։
Աղբյուրներից մի քանիսի ջուրը աղի է ու տաք և օգտակար է մաշկային հիվանդությունների, ռևմատիզմի և միգրենային գլխացավերի բուժման համար։
Աղբյուրներից մյուսի ջուրը թթու է և կարմիր ու նարնջագույն գույներով, իսկ դրա շուրջը հանքավայրերի հետքեր են։
Այս աղբյուրները գոյանում են լեռների լանջերին տարիների ընթացքում հոսած հանքային և նստվածքային ջրերի հոսքի արդյունքում։ Քանի որ այս ջրերը պարունակում են հանքային աղեր, աղբյուրներից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ գույն և հատկություն։









