Պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները՝ Իրանի և Կատարի ԱԳ նախարարների հանդիպման առանցքում
https://parstoday.ir/hy/news/iran-i182400-Պատժամիջոցների_չեղարկման_շուրջ_բանակցությունները_Իրանի_և_Կատարի_ԱԳ_նախարարների_հանդիպման_առանցքում
Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Վիեննայի հանդիպումների շրջանակներում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 20, 2022 12:11 Asia/Tehran
  • Պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները՝ Իրանի և Կատարի ԱԳ նախարարների հանդիպման առանցքում

Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Վիեննայի հանդիպումների շրջանակներում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի շրջանակում Իրանի ԱԳ նախարարը հանդիպել  է տարբեր երկրների որոշ պաշտոնյաների, այդ թվում՝ Կատարի արտգործնախարարի հետ։

ԻՌՆԱ-ի երեքշաբթի օրվա հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Կատարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում և քննարկել երկկղմ հարաբերություններն ու համագործակցությունն ու ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի հարցը: