Իրանի ժողովուրդն ընդդեմ խռովարարների. իրանցիներն այսօր միաձայն դատապարտել են անկարգությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i182624-Իրանի_ժողովուրդն_ընդդեմ_խռովարարների._իրանցիներն_այսօր_միաձայն_դատապարտել_են_անկարգությունները
Իրանի ժողովուրդն այսօր դատապարտել է խռովարարների գործողությունները, որոնք ուղեկցվել են անմեղ մարդկանց սպանությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2022 09:01 Asia/Tehran
  • Իրանի ժողովուրդն ընդդեմ խռովարարների. իրանցիներն այսօր միաձայն դատապարտել են անկարգությունները

Իրանի ժողովուրդն այսօր դատապարտել է խռովարարների գործողությունները, որոնք ուղեկցվել են անմեղ մարդկանց սպանությամբ։

Որոշ ժամանակ առաջ Մահսա Ամինին, որին ուղղորդել էին Թեհրանի ոստիկանական բաժանմունքներից մեկը՝ բացատրության համար, սրտի նոպայով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր: 

Մինչ մեծ թվով անհանգստացած են Մեհսա Ամինիի մահվան կապակցությամբ և սպասում են դատաբժշկական հետաքննության արդյունքների հրապարակմանը, վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի որոշ քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, խռովարարները վնաս են հասցրել հասարակական գույքին։

Այդ կապակցությամբ, իսլամական Իրանի ժողովուրդն ուրբաթ օրը համազգային երթ կանցկացնի՝ իր բողոքն արտահայտելու ընդդեմ խռովարարների  գործողությունների։

Այս երթով ժողովուրդը հերթական անգամ իր ուխտը կվերահաստատի ԻԻՀ-ի հետ և կհայտարարի երկրի սրբազան հողը պաշտպանելու պատրաստակամության մասին։