Իրանի հյուսիս-արևմուտքում չեզոքացվել է ահաբեկչական խմբավորում
Արևելյան Ատրպատական նահանգի սահմանապահ ուժերի հրամանատարն ասել է. «Խոդաֆարին սահմանապահ գնդի հետախուզական և օպերատիվ գործողությունների արդյունքում ահաբեկչական խմբավորման անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են»:
Գեներալ Մուհամեդ Ահմադին ասել է. «Խոդաֆարին ահմանային գոտում ձերբակալվել են ահաբեկչական խմբի 2 անդամներ, որոնք մտադիր էին դիվերսիոն գործողություններ իրականացնել երկրում: Նրանց մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք»:
Գեներալ Ահամդին հավելել է. «Գործողության ընթացքում առգրավվել է 2 մարդատար ավտոմեքենա, որոնց զննությամբ հայտնաբերվել է տեսախցիկով հագեցած M16 զենք, Կոլտ տեսակի ատրճանակ, նռնակ, հեռակառավարման վահանակով պայթուցիկ սարքեր, ինչպես նաև գիշերային տեսողության առաջադեմ տեսախցիկներ»։
Նա նշել է. «Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ օգտվելով երկրի ներսում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետևանքով ստեղծված վիճակից, նշված անձինք մտադրություն են ունեցել դիվերսիոն գործողություններ իրականացնել, սակայն սահմանապահ ուժերի հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են»: