Ամիր Աբդոլլահյան. Բարձր ենք գնահատում Իրանի գիտակից և մեծ ազգի խորաթափանցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i182790-Ամիր_Աբդոլլահյան._Բարձր_ենք_գնահատում_Իրանի_գիտակից_և_մեծ_ազգի_խորաթափանցությունը
ԻԻՀ արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի գիտակից և մեծ ազգի խորաթափանցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2022 14:42 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Բարձր ենք գնահատում Իրանի գիտակից և մեծ ազգի խորաթափանցությունը

ԻԻՀ արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի գիտակից և մեծ ազգի խորաթափանցությունը:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեային, այդ նստաշրջանի շրջանակում, շարունակում է Իրանի կառավարության ակտիվ դիվանագիտությունը:

Fars լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Ամիրաբդոլլահյանը թվիթերյան իր էջում գրել է.«Տարբեր երկրների պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նրանք բոլորն Իրանի Իսլամական Հանրապետությունը բնութագրում են որպես կայունության կղզի՝ բուռն ու մարտահրավերներով լի տարածաշրջանում»:

Նա նշել է, որ իսլամական Իրանի կայունությունն ու հզորությունն է, որը ցանկացած պատրվակով հայտնվում է չարագործների թիրախում:

Նշելով, որ բարձր է գնահատվում Իրանի գիտակից և մեծ ազգի խորաթափանցությունը, Իրանի  արտաքին գերատեսչության ղեկավարն է.«Անկասկած թշնամին արդյունքի չի հասնելու»:

Նյու-Յորքում ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Ամիր Աբդոլլահյանը հանդիպում և զրույց է ունեցել  Շվեդիայի, Նորվեգիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Վենեսուելայի, Էրիթրեայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ։

Ավելի վաղ, թվիթերյան գրառման մեջ անդրադառնալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում իր խորհրդակցություններին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Հավասարակշռված արտաքին քաղաքականության ճանապարհին, որտեղ կան ազգի համար շահեր, ակտիվորեն ներկա են կառավարությունն ու արտաքին քաղաքական ապարատը»։