Մուսավիի պատասխանը Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպանի հայտարարությանը
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն արձագանքել է Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպանի թվիթին։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանում Սիոնիստական ռեժիմի դեսպանը հանդես է եկել Իրանի շահերին հակասող պահանջներով և հայտարարություններով. Վերջին օրինակը Իրանի տարածքային ամբողջականության դեմ նրա հայտարարությունն էր: Ի պատասխան այդ հայտարարության, Բաքվում ԻԻՀ դեսպանը շեշտել է՝ որ Իրանի տարածքային ամբողջականության դեմ դավադրությունը կարմիր գիծ է, որի հետևանքների ամսին ռեժիմը տեղյակ է:
ISNA-ի հաղորդմամբ՝ Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին Twitter-ում գրել է. «Շնորհավորում եմ աշխարհի բոլոր հրեաներին, հատկապես Իրանի իմ հրեա հայրենակիցներին Նոր տարվա կապակցությամբ: Այսօր խաղաղատենչ հրեաները գնահատում են իրենց նվիրական արժեքները. Արժեքներ, որոնց հետ անհաղորդ են Սիոնիստական բռնատիրական ռեժիմը և նրա մանկասպան առաջնորդները՝ «Նեքբաթի օրվանից» (աղետի օր) ի վեր»։