Նյու Յորքում շարունակվում են Իրանի պաշտոնյաների դիվանագիտական խորհրդակցությունները
Սեպտեմբեր 27, 2022 08:00 Asia/Tehran
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում Իրանի ԱԳ նախարարի ներկայությամբ շարունակվում են դիվանագիտական բանակցությունները:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպումներ է ունեցել Արևելյան Ասիայի, Արևմտյան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Աֆրիկայի իր գործընկերների հետ:
Բելառուսի, Սլովենիայի, Ինդոնեզիայի, Մավրիտանիայի և Մալիի արտգործնախարարների, ինչպես նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի և հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը Ամիր Աբդոլլահյանը քննարկել է տարբեր հարցեր:
Պիտակ