Էսլամի. Իրանը մշտապես հարգել է երաշխիքների համաձայնագրի կանոնները
https://parstoday.ir/hy/news/iran-i183152-Էսլամի._Իրանը_մշտապես_հարգել_է_երաշխիքների_համաձայնագրի_կանոնները
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հարգել է երաշխիքների համաձայնագրի կանոնները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2022 16:55 Asia/Tehran
  • Էսլամի. Իրանը մշտապես հարգել է  երաշխիքների համաձայնագրի կանոնները

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հարգել է երաշխիքների համաձայնագրի կանոնները»:

Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանի շրջանակերում, անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը, հավելել է.«Իրանը մշտապես հարգել է երաշխիքների համաձայնագրի կանոնները և մենք հավատարիմ ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին:ՄԱԳԱՏԷ-ի կանոնակարգերի  համաձայն՝ մենք կհեշտացնենք գործակալության կողմից մեր գործունեության նկատմամբ   իրականացվող վերահսկողությունը»:

Նա հստակեցրել է.«Իրանը  ենթահող է պատրաստում  գործակալության հետ համագործակցությունը շարունակելու համար և դա անում է հուսալի կերպով, ինչը բազմիցս հաստատվել է  Գործակալության կողմից»:

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահը նշել է.-«Մեզ համար կարևոր է, որ կարողանանք վերացնել երկրի ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի առաջ տանենք միջուկային արդյունաբերության համապարփակ ռազմավարական փաստաթղթի վրա հիմնված զարգացման ծրագրերը»։

Մոհամմադ Էսլամին ընդգծել է.-«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր խորհրդաժողովը միշտ փոխգործակցության և երկխոսության հնարավորություն է տալիս»։