Խռովարարներին ու ահաբեկիչներին ԻՀՊԿ-ի պատասխանը կոշտ է ու ջախջախիչ
https://parstoday.ir/hy/news/iran-i183160-Խռովարարներին_ու_ահաբեկիչներին_ԻՀՊԿ_ի_պատասխանը_կոշտ_է_ու_ջախջախիչ
ԻՀՊԿ ցամաքային ուժերի տարածած հայտարարության մեջ ասված է. «Խռովարարներին ու ահաբեկիչներին ԻՀՊԿ-ի պատասխանը կոշտ է ու ջախջախիչ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2022 04:56 Asia/Tehran
  • Խռովարարներին ու ահաբեկիչներին ԻՀՊԿ-ի պատասխանը կոշտ է ու ջախջախիչ

ԻՀՊԿ ցամաքային ուժերի տարածած հայտարարության մեջ ասված է. «Խռովարարներին ու ահաբեկիչներին ԻՀՊԿ-ի պատասխանը կոշտ է ու ջախջախիչ»:

Չորեքշաբթի օրն ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Համզա Սեյեդ ալ-Շոհադա» բազան հրթիռներով և հարձակողական ԱԹՍ-ներով թիրախավորել է Իրաքի հյուսիսում տեղակայված անջատողական ահաբեկիչների դիրքերը:

Անդրադառնալով այս գորոծղությանն ԻՀՊԿ ցամաքային ուժերի մամուլի գրասենյակը հայտարարել է. «Իրաքի հյուսիսում ահաբեկիչների ահագնացող սպառնալիքի պայմաններում, նպատակ ունենալով բացահայտել անջատողական ահաբեկչական խմբվորումների դերն Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններում և Իրանի միջուկային համալիրներից մեկում իրականացված դիվերսիային Քոմլե ահաբեկչական խմբավորման մասնակցությունը բացահայտելուց հետո Իրաքում այդ խմբավորման շտաբը փակելու Թեհրանի հորդորներն անտեսելու պատճառով, ԻՀՊԿ ցամաքային ուժերը թիրախավորել են ահաբեկիչների դիրքերը»:

Հայտարարության մեջ ասված է. «Հարձակումներւը շարունակվելու են մինչև ահաբեկիչների վերջանական զինաթափումը: Մենք Իրաքի հյուսիսային շրջանների իշխանություններին հորդորում են ավելի լուրջ վերաբերվել Իրանի՝ որպես հարևան երկրի նկատմամբ պարտավորություններին»: