Խռովարարներին ու ահաբեկիչներին ԻՀՊԿ-ի պատասխանը կոշտ է ու ջախջախիչ
ԻՀՊԿ ցամաքային ուժերի տարածած հայտարարության մեջ ասված է. «Խռովարարներին ու ահաբեկիչներին ԻՀՊԿ-ի պատասխանը կոշտ է ու ջախջախիչ»:
Չորեքշաբթի օրն ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Համզա Սեյեդ ալ-Շոհադա» բազան հրթիռներով և հարձակողական ԱԹՍ-ներով թիրախավորել է Իրաքի հյուսիսում տեղակայված անջատողական ահաբեկիչների դիրքերը:
Անդրադառնալով այս գորոծղությանն ԻՀՊԿ ցամաքային ուժերի մամուլի գրասենյակը հայտարարել է. «Իրաքի հյուսիսում ահաբեկիչների ահագնացող սպառնալիքի պայմաններում, նպատակ ունենալով բացահայտել անջատողական ահաբեկչական խմբվորումների դերն Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններում և Իրանի միջուկային համալիրներից մեկում իրականացված դիվերսիային Քոմլե ահաբեկչական խմբավորման մասնակցությունը բացահայտելուց հետո Իրաքում այդ խմբավորման շտաբը փակելու Թեհրանի հորդորներն անտեսելու պատճառով, ԻՀՊԿ ցամաքային ուժերը թիրախավորել են ահաբեկիչների դիրքերը»:
Հայտարարության մեջ ասված է. «Հարձակումներւը շարունակվելու են մինչև ահաբեկիչների վերջանական զինաթափումը: Մենք Իրաքի հյուսիսային շրջանների իշխանություններին հորդորում են ավելի լուրջ վերաբերվել Իրանի՝ որպես հարևան երկրի նկատմամբ պարտավորություններին»: