Նախագահ Ռայիսիի ուղերձը Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ այդ երկրի նախագահ Սի Ծինփինին և ժողովրդին հղած շնորհավորական ուղերձում նշել է․ «Ներկայիս աշխարհը կանգնած է մարտահրավերների առաջ, որոնք հաղթահարելու համար, անհրաժեշտ է ընդլայնել անկախ երկրների համագործակցությունը և մտածել համընդհանուր լուծումներ գտնելու մասին՝ ընդհանուր մարդկային շահերը ապահովելու համար»։
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցել է Չինաստանի նախագահի․ «Գլոբալ զարգացում» և «Գլոբալ անվտանգություն» նախաձեռնություններին, Իրանի նախագահը հավելել է. «Իրանը և Չինաստանը, որպես երկու անկախ երկրներ, որոնք դեմ են միակողմանիությանը և այլ երկրների ներքին գործերին միջամտությանը, ունեն բազմաթիվ դոլորտներ հարաբերությունների բազմակողմանի ընդլայնման համար»։
Ռայիսին ընդգծել է. -«Համապարփակ ռազմավարական գործընկերություն իրականացնելու երկու կողմերի լուրջ կամքը հստակ հեռանկար է ուրվագծում երկու երկրների կապերի ամրապնդման և ընդհանուր նպատակների ու շահերի իրականացման համար»։
«Ընդգծում եմ Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ երկկողմ մեխանիզմների և բազմակողմ պայմանավորվածությունների շրջանակներում Չինաստանի հետ բազմակողմ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար», նշել է նախագահ Ռայիսին։