Նախագահ Ռայիսիի ուղերձը Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i183244-Նախագահ_Ռայիսիի_ուղերձը_Չինաստանի_ազգային_տոնի_կապակցությամբ
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ այդ երկրի նախագահ Սի Ծինփինին և ժողովրդին հղած շնորհավորական ուղերձում նշել է․ «Ներկայիս աշխարհը կանգնած է մարտահրավերների առաջ, որոնք հաղթահարելու համար, անհրաժեշտ է ընդլայնել անկախ երկրների համագործակցությունը և մտածել համընդհանուր լուծումներ գտնելու մասին՝ ընդհանուր մարդկային շահերը ապահովելու համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2022 08:22 Asia/Tehran
  • Նախագահ Ռայիսիի  ուղերձը Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ այդ երկրի նախագահ Սի Ծինփինին և ժողովրդին հղած շնորհավորական ուղերձում նշել է․ «Ներկայիս աշխարհը կանգնած է մարտահրավերների առաջ, որոնք հաղթահարելու համար, անհրաժեշտ է ընդլայնել անկախ երկրների համագործակցությունը և մտածել համընդհանուր լուծումներ գտնելու մասին՝ ընդհանուր մարդկային շահերը ապահովելու համար»։

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցել է Չինաստանի նախագահի․ «Գլոբալ զարգացում» և «Գլոբալ անվտանգություն» նախաձեռնություններին, Իրանի նախագահը հավելել է. «Իրանը և Չինաստանը, որպես երկու անկախ երկրներ, որոնք դեմ են միակողմանիությանը և այլ երկրների ներքին գործերին միջամտությանը, ունեն բազմաթիվ դոլորտներ հարաբերությունների բազմակողմանի ընդլայնման համար»։

Ռայիսին ընդգծել է. -«Համապարփակ ռազմավարական գործընկերություն իրականացնելու երկու կողմերի լուրջ կամքը հստակ հեռանկար է ուրվագծում  երկու երկրների  կապերի ամրապնդման և ընդհանուր նպատակների ու շահերի իրականացման համար»։

«Ընդգծում եմ Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ երկկողմ մեխանիզմների և բազմակողմ պայմանավորվածությունների շրջանակներում Չինաստանի հետ բազմակողմ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար», նշել է նախագահ Ռայիսին։