5 ռուսական տարանցիկ գնացք Իրան տանող ճանապարհին
(last modified Sun, 02 Oct 2022 14:49:07 GMT )
Հոկտեմբեր 02, 2022 18:19 Asia/Tehran
  • 5 ռուսական տարանցիկ գնացք Իրան տանող ճանապարհին

Անդրադառնալով ռուսական 2 տարանցիկ գնացքների Իրան ժամանմանը, ԻԻՀ-ի երկաթուղիների գործադիր տնօրենն ասել է.«Ռուսաստանից բեռնվել են ևս 5 գնացքներ և մեկնում են Իրան»։

Սեյեդ Միյադ Սալեհին, հիշեցնելով Իրանի կառավարության ակտիվ տրանսպորտային դիվանագիտությունը և առաջին առաջնահերթությունը երկաթուղային տրանսպորտի և տարանցման ոլորտում, հավելել է.«Մինչ այժմ տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել հարեւան երկրների հետ, որտեղ կա երկաթուղային և տարանցիկ համագործակցության հնարավորություն, և այդ երկրների թվում է Ռուսաստանը»։

Անդրադառնալով առաջին տարանցիկ գնացքին, որը Ռուսաստանից Հնդկաստան է մեկնել Իրանի երկաթուղային միջանցքով, Սալեհին ասել է.«Սա կոնտեյներային գնացք էր և անցել է մոտ 3800 կմ Մոսկվայից մինչև Սարախս»:

Սալեհին ասել է.«Հաշվի առնելով Իրանի արժեքավոր դիրքը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքներում՝ բանակցություններ են վարվել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը, և վերջին մեկուկես տարվա ընթացքում լավ պայմանավորվածություններ  են ձեռք բերվել»։