Ցավակցություն՝ Իմամ Հասան Ասկարիի նահատակության տարելիցի առիթով
Վաղը (չորեքշաբթի), լուսնային հիջրաթի 1444-Թ Ռաբի Ալ-Ավալի 5-ին, (2022 թ. Հոկտեմբերի 5)-ին, իմամ Հասան Ասկարիի նահատակության տարելիցն է:
Իմամ Հասան Ասկյարին, իր վեցամյա իմամության շրջանում, շատ ծանր պայմաններում, կարողացավ իր գիտական ցուցումներն ու քաղաքա-հասարակական հայեցակետերը փոխանցել մտավորականներին ու իր հետևորդներին:
Շիաների 11-րդ առաջնորդն առավելաբար նամակագրության միջոցով և հատուկ ներկայացուցիչների ներկայությամբ, պայքարում էր շեղված գաղափարների դեմ:
Ողջ Իրանի քաղաքացիները այս գիշեր և վաղը մզկիթներում սգալու են Իմամ Հասան Ասկյարիի նահատակության տարելիցը:
Իրանի իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհներին ցավակցություն է հայտնում շիաների 11-րդ իմամի նահատակության տարելիցի կապակցությամբ: