Ռոհանի.«Իրանը երբեք մերժված չի եղել միջազգային հանրության կողմից»
https://parstoday.ir/hy/news/iran-i1837-Ռոհանի._Իրանը_երբեք_մերժված_չի_եղել_միջազգային_հանրության_կողմից
ԻԻՀ-ի նախագահն ասել է.« Իրանի իսլամական հանրապետությունը երբեք մերժված չի եղել միջազգային հանրության կողմից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2016 16:27 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը երբեք մերժված չի եղել միջազգային հանրության կողմից»

ԻԻՀ-ի նախագահն ասել է.« Իրանի իսլամական հանրապետությունը երբեք մերժված չի եղել միջազգային հանրության կողմից»:

«Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով 2013թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բռնություններից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհ կերտելու մասին ներկայացրած իր առաջարկին, ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին հավելել է.« Թե՛ նախքան միջուկային համաձայնությունը թե՛ դրանից հետո Իրանը երբեք մերժված չի եղել միջազգային հանրության կողմից»:

«Հենց նույն ժամանակահատվածում այսինքն 2013 թ. եվրոպական երկրների ղեկավարները դեմ էին Իրանի նկատմամբ կիրառվող անարդար շրջափակումներին ու պնդում էին, որ դա սխալ ուղի է»,-նշել է նախագահ Ռոհանին:

Հայտնելով, որ ինքը դեմ է Սիրիայում արտաքին միջամտություններին, այդ երկրի ճգնաժամի կապակցությամբ նախագահ Ռոհանին ասել է.«Սիրիայի ճգնաժամի կարգավորման միակ ելքը քաղաքական բանակցություններն են»: