Մեկնաբանություն- ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի դեմ՝ վերջին անկարգությունների պատրվակով
Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտությունը շարունակվելով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի օրը, պատժամիջոցներ սահմանեց Իրանի որոշ պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդիի և Իսլամական Հանրապետության կապի նախարար Իսա Զարեփուրի դեմ:
ԱՄՆ-ի Գանձապետարանի նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի (OFEC) հայտարարության համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության յոթ բարձրաստիճան պաշտոնյաների անունները ներառվել են պատժամիջոցների ցուցակում, և հայտարարվել է, որ այդ անձինք ենթարկվել են պատժամիջոցների՝ բողոքի ցույցերը ճնշելու և իրանցիների ինտերնետ հասանելիությունը խզելու գործում իրենց դերի համար: Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել նաև Բարոյական անվտանգության ոստիկանության և իրանցի մի քանի այլ պաշտոնյաների նկատմամբ՝ Իրանի ներքին գործերին միջամտելու պատրվակով:
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք կիրառվել են Իրանի ժողովրդին աջակցելու պատրվակով, ոչ միայն բացահայտ միջամտություն են անկախ երկրի ներքին գործերին, որը լիովին հակասում է միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, այլև ևս մեկ նշան է Իրանի ժողովրդի նկատմամբ Վաշինգտոնի անազնիվ մոտեցման:
Թեև Միացյալ Նահանգները պնդում է, որ աջակցում է վերջին անկարգություններին և ընդգծում է կիբերտարածություն մուտքի կրճատման դեմ իր դիրքորոշումը, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իրանի նկատմամբ նրա մոտեցման և գործունեության դիտարկումը ցույց է տալիս Իրանի ժողովրդի նկատմամբ Վաշինգտոնի խորը թշնամությունը: Իրանն ավելի քան 40 տարի գտնվում է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների տակ։ ԱՄՆ-ի կառավարության պնդումները, թե կարեկցում են Իրանի ժողովրդին և աջակցում նրանց, հակասում են իրողությանը։ Նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի շրջանում, երբ Իրանը դեղագործական և բժշկական պարագաների խիստ կարիք ուներ, Միացյալ Նահանգները կանխել է Իրանի ժողովրդին օգնություն տրամադրելը, և չնայած պնդումներին, որ այս ապրանքներն Իրան ուղարկելու արգելք չկա, գործնականում երկրորդական պատժամիջոցների կիրառումը թույլ չի տվել ընկերություններին և բանկերին շփվել Իրանի հետ:
Այսօր էլ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն պնդումը, որ Ամերիկան կանգնած է Իրանի ժողովրդի կողքին, ոչ այլ ինչ է, քան սուտ։ Պատժամիջոցների պատրվակն այս անգամ Իրանում անկարգություններին ու խռովություններին աջակցելն է, ովքեր Մահսա Ամինիի մահվան պատրվակով անկարգություններ են սկսել Իրանի տարբեր շրջաններում։
Մի կողմից վիրտուալ տարածքի և ինտերնետի հետ կապված պատժամիջոցները չեղարկելու և մյուս կողմից Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու միջոցով Իրանի ներքին գործերին բացահայտ միջամտելու ԱՄՆ-ի նպատակն է թուլացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ ԱՄՆ-ի պատժամիջոցների և ճնշման լծակների թուլանալու պատճառով, Ջո Բայդենը մտադիր է որդեգրել Դոնալդ Թրամփի խռովություններ հրահրելու ռազմավարությունը՝ Իրանի դեմ իր հավակնություններն առաջ տանելու համար, իհարկե, աջակցողի ժեստով։ Այնուամենայնիվ, վերջին չորս տասնամյակներում Իրանի դիմադրությունը ԱՄՆ-ի դավադրությունների նկատմամբ վկայում է Իրանի դեմ Վաշինգտոնի ապակառուցողական մոտեցումների անարդյունավետության մասին: