Կիրառական նանո հետազոտությունների ոլորտում Իրանն աշխարհի լավագույն տասնյակում է
https://parstoday.ir/hy/news/iran-i183826-Կիրառական_նանո_հետազոտությունների_ոլորտում_Իրանն_աշխարհի_լավագույն_տասնյակում_է
Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղարը նշել է. «Կիրառական նանո հետազոտությունների ոլորտում Իրանն աշխարհի լավագույն տասնյակում է: Պատճառներից մեկը տեխնոլոգիաների և վաճառվող արտադրանքի բազմազանությունն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2022 04:22 Asia/Tehran
  • Կիրառական նանո հետազոտությունների ոլորտում Իրանն աշխարհի լավագույն տասնյակում է

Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղարը նշել է. «Կիրառական նանո հետազոտությունների ոլորտում Իրանն աշխարհի լավագույն տասնյակում է: Պատճառներից մեկը տեխնոլոգիաների և վաճառվող արտադրանքի բազմազանությունն է»:

Իարնի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սաիդ Սարքարն անդրադառնալով տարածաշրջանում և աշխարհում նանոտեխնոլոգիայի ոլորտում գիտության արտադրության առումով Իրանի գիտական ​​վարկանիշին, ասել է. «Տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջին տեղը, իսկ աշխարհում 4-րդն ենք Չինաստանից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո: Նանո գիտության զարգացման ոլորտում մենք առաջ ենք անցել այնպիսի երկրներից, ինչպես՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, եվրոպական մի շարք երկրներ»: 

Նա հավելել է. «Իրանցի հետազոտողները 18 արդյունաբերական ոլորտներում արտադրել են գնի ու որակի առումով մրցունակ մոտ 1200 անուն  նանո արտադրանք»:

Սայիդ Սարքարն ասել է. «Վերջին մի քանի տարիներին մենք 100% աճ ենք գրանցել նանո արտադրանքի վաճառքի ոլորտում»: