Պղնձի արտադրության համաշխարհային վարկանիշում Իրանը հինգերորդն է, առաջ անցնելով ԱՄՆ-ից
https://parstoday.ir/hy/news/iran-i183892-Պղնձի_արտադրության_համաշխարհային_վարկանիշում_Իրանը_հինգերորդն_է_առաջ_անցնելով_ԱՄՆ_ից
ԻԻՀ պղնձի ընկերության փոխնախագահը հայտարարել է, որ պղնձի արտադրության համաշխարհային վարկանիշում Իրանը հինգերորդն է, առաջ անցնելով ԱՄՆ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2022 04:14 Asia/Tehran
  • Պղնձի արտադրության համաշխարհային վարկանիշում Իրանը հինգերորդն է, առաջ անցնելով ԱՄՆ-ից

ԻԻՀ պղնձի ընկերության փոխնախագահը հայտարարել է, որ պղնձի արտադրության համաշխարհային վարկանիշում Իրանը հինգերորդն է, առաջ անցնելով ԱՄՆ-ից:

Ավելի վաղ, Իրանը պղնձի պաշարների առումով զբաղեցնում էր աշխարհում յոթերորդ տեղը:

Բեհռուզ Ռահմաթին ասել է. «Արևելյան Ատրպատական նահանգի Սոնգուն հանքում մեկ միլիարդ տոննա պղնձի հայտնաբերմամբ, ինչպես նաև Սարչեշմե, Միդոկ և նոր Սարիդուն հանքավայրերորւմ պղնձի պաշարների հայտնաբերմամբ, Իրանի պղնձի պաշարները 18 մլրդ տոննայից հասել են 19 մլրդ տոննայի»:

Նրա խոսքով, ըստ այս արդյունքների, ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS, 2022) վերջին զեկույցի համաձայն, Իրանի վարկանիշը Չիլիից, Ավստրալիայից, Պերուից և Ռուսաստանից հետո բարձրացել է հինգերորդ հորիզոնական։