Պղնձի արտադրության համաշխարհային վարկանիշում Իրանը հինգերորդն է, առաջ անցնելով ԱՄՆ-ից
Հոկտեմբեր 09, 2022 04:14 Asia/Tehran
ԻԻՀ պղնձի ընկերության փոխնախագահը հայտարարել է, որ պղնձի արտադրության համաշխարհային վարկանիշում Իրանը հինգերորդն է, առաջ անցնելով ԱՄՆ-ից:
Ավելի վաղ, Իրանը պղնձի պաշարների առումով զբաղեցնում էր աշխարհում յոթերորդ տեղը:
Բեհռուզ Ռահմաթին ասել է. «Արևելյան Ատրպատական նահանգի Սոնգուն հանքում մեկ միլիարդ տոննա պղնձի հայտնաբերմամբ, ինչպես նաև Սարչեշմե, Միդոկ և նոր Սարիդուն հանքավայրերորւմ պղնձի պաշարների հայտնաբերմամբ, Իրանի պղնձի պաշարները 18 մլրդ տոննայից հասել են 19 մլրդ տոննայի»:
Նրա խոսքով, ըստ այս արդյունքների, ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS, 2022) վերջին զեկույցի համաձայն, Իրանի վարկանիշը Չիլիից, Ավստրալիայից, Պերուից և Ռուսաստանից հետո բարձրացել է հինգերորդ հորիզոնական։
Պիտակ