Իրանը ողջունում է միջազգային խաղաղության հաստատման գործում Լեհաստանի կառուցողական դերը
https://parstoday.ir/hy/news/iran-i183958-Իրանը_ողջունում_է_միջազգային_խաղաղության_հաստատման_գործում_Լեհաստանի_կառուցողական_դերը
Լեհաստանի փոխարտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական տեղակալն ասել է. «Իրանը ողջունում է միջազգային խաղաղության հաստատման գործում Լեհաստանի կառուցողական դերը»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 10, 2022 03:46 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է միջազգային խաղաղության հաստատման գործում Լեհաստանի կառուցողական դերը

Լեհաստանի փոխարտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական տեղակալն ասել է. «Իրանը ողջունում է միջազգային խաղաղության հաստատման գործում Լեհաստանի կառուցողական դերը»:

Պավել Յաբոլենսկիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Լեհաստանի քաղաքական և տնտեսական կարողություններին և երկրի դիրքին Եվրամիությունում, Ալի Բաղերին նշել է. «Իրանը ողջունում է միջազգային խաղաղության հաստատման գործում Լեհաստանի կառուցողական դերը»:

Անդրադառնալով տարածաշրջանում ապահովության ու անվտանգության հաստատման հարցում Իրանի դերին, Բաղերին ասել է. «Ցանկացած ոլորտում, որտեղ Եվրոպան կընտրի փոխգործակցության և համագործակցության տարբերակը, կարող է ակնկալել Իրանի դրական արձագանքը»:

Անդրադառնալով Եվրոպայում զինված հակամարտությունը դադարեցնելու Իրանի ջանքերին՝ Բաղերին ասել է. «Եվրոպացիների  շահերից  է բխում ցանկացած այլ տարեբրակի փոխարեն ընտրել բանակցությունների սեղանը»:

Հանդիպմանը երկու երկրների պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական պատերազմը։