«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի» գործադրվելուց հետո Իրանը ավելացրել է նավթի արդյունահանման ծավալները
Իրանի նավթի արդյունահանման ծավալները ավելացել են: Այդ մասին հայտնել է նավթարդյունաբերության զարգացման ճարտարագիտական «Մաթն» ընկերության գործադիր տնօրենը:
Շաբաթ հունվարի 30-ին, նավթարդյունաբերության զարգացման ճարտարագիտական «Մաթն» ընկերության գործադիր տնօրեն Աբդոլռեզա Հաջի Հոսեյն Նեժադը հայտնել է, որ Իրանի նավթի արդյունահանման ծավալն ավելացել է 160 հազար բարելով և ներկա դրությամբ Խուզիստան նահանգի Յադավարան և հյուսիսային Ազադեգան նավթահանքերը պատրաստ են շահագործման համար:
Հայտնելով Յադավարան հանքավայրի 31 մլրդ բարել նավթի պաշարների մասին, նավթարդյունաբերության զարգացման ճարտարագիտական «Մաթն» ընկերության գործադիր տնօրենը հավելել է.« Ներկա դրությամբ Յադավարան նավթահանքը գերազանցում է հարավային Ազադեգանի նավթադաշտին:
Նրա խոսքերով Հարավային Ազադեգան նավթադաշտում առկա են 18 աշտարակներ և առայսօր այդ նավթադաշտում շուրջ 200 մետր հորատում է կատարվել: Այդ շրջանում արտասահմանյան աշտարակ չկա և բոլոր աշտարակները կառուցվել են Իրանցի մասնագետների կողմից:
Աբդոլռեզա Հաջի Հոսեյն Նեժադը նույնպես մատնանշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում պաշտոնապես բացվելու են հյուսիսային Ազադեգան և Յադավարան նավթադաշտերը :