Ռայիսի. Իրանն իր անվտանգության ու հզորության համար պարտական է ժողովրդի դիմակայությանը
ԻԻՀ Նախագահը երկրի անվտանգության ու հզորության պաշտպան նահատակի ընտանիքի հետ զրույցում ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր անվտանգության ու հեղինակության համար պարտական է ժողովրդի դիմակայության և հազարավոր նահատակների ջանքերին և նշել է, որ բոլորի պարտականությունն է պաշտպանել այս ազգային կապիտալը:
Սալման Ամիր Ահմադին այն խիզախ ու անձնուրաց աշխարահազորայիններից մեկն էր, որ սպանվել է խռովարարների կողմից:
Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նահատակ Սալման Ամիր Ահմադիի հարազատների հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահն ասել է.«Իսլամական Իրանի կարևորագույն կապիտալն են նահատակ Ամիր Ահմադիի նման կանայք ու տղամարդիկ, որոնք տարբեր ժամանակահատվածներում զոհողության են գնում երկիրը պաշտպանելու համար»:
Ցավակցություն հայտնելով նահատակ Ամիր Ահմադիի հարազատներին, նախագահ Ռայիսին նահատակության ու զոհողության մշակույթը Իրանում ազգային հզորության կարևորագույն գործոններից է բնութագրել և ասել է.«Այն, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությանը հպարտ ու հաղթական է պահել ամեն տեսակի սպառնալիքների, դավադրությունների ու թշնամական գործողությունների հետ դիմակայության դաշտում, սոցիալական կապիտալն է, խոսքի միասնությունն ու զոհողության ու նահատակության մշակույթը»:
Ռայիսին կարևորել է Ամիր Ահմադիի նահատակության գործով լուրջ հետաքննոթյան անցկացումը: