Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i184138-Ամիր_Աբդոլլահյանն_ընդգծել_է_Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_վեճերի_խաղաղ_կարգավորման_անհրաժեշտությունը
Երեքշաբթի օրը, Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2022 04:31 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Երեքշաբթի օրը, Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնությունները։

Անդրադառնալով երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությանն Ամիր Աբդոլլահյանը  կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը:

Նա նշել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների կամ տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխության:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների զարգացող ընթացքի մասին, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանը ջանքեր է գործադրում՝  հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

Անդրադառնալով բեռնափոխադրումների և տարանցման ոլորտներում  տուրքերի նվազեցմանն Աբդոլլահյանը նշել է, որ  իրանական ընկերությունները մասնակցում են Հայաստանի տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերին:

Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարը հանդիպմանն անդրադարձել է երկու երկրների  հարաբերություններին և շնորհակալություն հայտնել Թեհրանին՝ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ դիրքորոշման համար: Նա նաև ողջունել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող նախագծերին:

Կողմերն ընդգծել են տրանսպորտի և տարանցման դյուրացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեմպերն արագացնելու,  առևտրային փոխանակումների ծավալն ավելացնելու  և երկու երկրների քաղաքացիների և զբոսաշրջիկների տեղաշարժը դյուրացնելու անհրաժեշտությունը: