Մենարկել է իրանական մեքենաների արտահանումը դեպի Հայաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i184190-Մենարկել_է_իրանական_մեքենաների_արտահանումը_դեպի_Հայաստան
Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի յոթ հոգանոց պատվիրակության Թեհրան կատարած այցին, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է.« Հայաստանը 200 մեքենա է պատվիրել , որոնք աստիճանաբար Իրանից ուղարկվում են Հայաստան»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2022 12:34 Asia/Tehran
  • Մենարկել  է իրանական մեքենաների արտահանումը դեպի Հայաստան

Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի յոթ հոգանոց պատվիրակության Թեհրան կատարած այցին, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է.« Հայաստանը 200 մեքենա է պատվիրել , որոնք աստիճանաբար Իրանից ուղարկվում են Հայաստան»։

Անդրադառնալով իրանական և հայկական ընկերությունների միջև ռուսական շուկայում համատեղ ներկայության և ապրանքների բաշխման համար համագործակցության պայմանագրերի կնքմանը,Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքը, ասաց.«Երևանում  Իրանի առևտրային կենտրոնը  պատրաստ է շահագործման: Կենտրոնի բացումը տեղի կունենա առաջիկա 2 շաբաթվա ընթացքում»:

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջեւ ապրանքափոխանակման  պալատի ստեղծմանը, Փեյման Փաքը հավելեց.«Երկու կողմերը հաստատել են ապրանքների ցանկը, ճշտվել է նաև բրոքերային ընկերությունը, և պայմանագրի վերջնական տեքստը պատրաստվում է ստորագրման համար»:

Հայաստանի և Իրանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականի համեմատ վերջին 8 ամսում աճել է 43 տոկոսով։

Անցյալ տարի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 700 մլն դոլար, իսկ այս տարի 43 տոկոս աճի շնորհիվ գերազանցել է 1 մլրդ դոլարը։

Հայաստանի և Իրանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարելով Իրանի հետ առևտրի զարգացման խոչընդոտները վերացնելու Հայաստանի պատրաստակամության մասին հույս է հայտնել,որ  ապրանքների տարանցման ճանապարհի կրճատման և բարելավման շնորհիվ կավելանան Իրանի և Հայաստանի միջև առևտրային փոխանակումները։