Դամասկոս. Մենք դեմ ենք արտաքին միջամտությանն Իրանի ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/iran-i184288-Դամասկոս._Մենք_դեմ_ենք_արտաքին_միջամտությանն_Իրանի_ներքին_գործերին
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նշելով, որ որոշ ծրագրեր անապահովության և անկայունության պատճառ են դարձել Արևմտյան Ասիայի մի շարք երկրներում ընդգծել է.«Դամասկոսը դեմ է Իրանի ներքին գործերին արտաքին ցանկացած միջամտությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2022 13:15 Asia/Tehran
  • Դամասկոս. Մենք դեմ ենք արտաքին միջամտությանն Իրանի ներքին գործերին

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նշելով, որ որոշ ծրագրեր անապահովության և անկայունության պատճառ են դարձել Արևմտյան Ասիայի մի շարք երկրներում ընդգծել է.«Դամասկոսը դեմ է Իրանի ներքին գործերին արտաքին ցանկացած միջամտությանը»:

ՍԱՆԱ-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել որում իր զզվանքն է արտահայտել Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող անկարգությունների առնչությամբ։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է  հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին և զգուշացրել է այն ծրագրերի կապակցությամբ որոնք համահունչ են թշնամիների ծրագրերին։

Սիրիայի ԱԳ Նախարարությունն ընդգծել է, որ այս ծրագրերը անապահովություն և անկայունություն են առաջացրել տարածաշրջանի որոշ երկրներում, և հստակեցրել է, որ Սիրիան դեմ է Իրանի ներքին գործերին արտաքին ցանկացած միջամտությանը։

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ դաժան և միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությանը, Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը վստահություն է հայտնել, որ ժողովրդի բարձր գիտակցությամբ և իր ղեկավարների առաջնորդությամբ Իրանը կհաղթահարի  բոլոր բարդությունները: