Դամասկոս. Մենք դեմ ենք արտաքին միջամտությանն Իրանի ներքին գործերին
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նշելով, որ որոշ ծրագրեր անապահովության և անկայունության պատճառ են դարձել Արևմտյան Ասիայի մի շարք երկրներում ընդգծել է.«Դամասկոսը դեմ է Իրանի ներքին գործերին արտաքին ցանկացած միջամտությանը»:
ՍԱՆԱ-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել որում իր զզվանքն է արտահայտել Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող անկարգությունների առնչությամբ։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին և զգուշացրել է այն ծրագրերի կապակցությամբ որոնք համահունչ են թշնամիների ծրագրերին։
Սիրիայի ԱԳ Նախարարությունն ընդգծել է, որ այս ծրագրերը անապահովություն և անկայունություն են առաջացրել տարածաշրջանի որոշ երկրներում, և հստակեցրել է, որ Սիրիան դեմ է Իրանի ներքին գործերին արտաքին ցանկացած միջամտությանը։
Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ դաժան և միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությանը, Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը վստահություն է հայտնել, որ ժողովրդի բարձր գիտակցությամբ և իր ղեկավարների առաջնորդությամբ Իրանը կհաղթահարի բոլոր բարդությունները: