Իրանը և Բելառուսը բանակցել են նավթային սարքավորումների արտահանման շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i184300-Իրանը_և_Բելառուսը_բանակցել_են_նավթային_սարքավորումների_արտահանման_շուրջ
Իրանի ազգային նավթընկերության արտադրության աջակցության և արտադրանքի մատակարարման տնօրենը հայտարարել է, որ Իրանը նավթային սարքավորումների արտահանման շուրջ բանակցություններ է վարել Բելառուսի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 13, 2022 17:29 Asia/Tehran
  • Իրանը  և Բելառուսը   բանակցել են նավթային սարքավորումների արտահանման շուրջ

Իրանի ազգային նավթընկերության արտադրության աջակցության և արտադրանքի մատակարարման տնօրենը հայտարարել է, որ Իրանը նավթային սարքավորումների արտահանման շուրջ բանակցություններ է վարել Բելառուսի հետ:

Իրանի ազգային նավթընկերության արտադրության աջակցության և արտադրանքի մատակարարման տնօրեն Բորզու Ղանբարին տեղեկացնելով Բելառուսի պատվիրակության հետ բանակցությունների մասին, ասել է.«Դեպի այս երկիր  նյութերի, սարքավորումների և տեխնիկական գիտելիքների արտահանման շուրջ բանակցությունները շարունակվում են»:

Ղանբարին հավելել է.«Նավթային արդյունաբերության սարքավորումների արտադրության և տեխնիկական ծառայությունների տրամադրման և գիտելիքների փոխանցման ոլորտում Բելառուսի պատվիրակության հետ հանդիպում է ունեցել  Իրանի ազգային նավթընկերության արտադրության աջակցության և արտադրանքի մատակարարման տնօրենությունը»:

«Ներքին արտադրողները շատ լավ կարողություններ ունեն Բելառուսի պահանջած ապրանքների արտադրության և մատակարարման ոլորտում, ուստի մենք կարող ենք հեշտությամբ բավարարել նրանց կարիքները», ասել է Բորզու Ղանբարին:

Նա հավելել է.«Հաշվի առնելով, որ իրանցի արտադրողներն ունեն բարձր տեխնիկական գիտելիքներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև նկատի ունենալով Իրանում ապրանքների ավելի ցածր գները, այս համագործակցության շարունակականությունը շատ պարզ է»։