Ռուսաստանում անցկացվելու են Իրանի մշակույթի օրեր
https://parstoday.ir/hy/news/iran-i184304-Ռուսաստանում_անցկացվելու_են_Իրանի_մշակույթի_օրեր
Ռուսաստանում 2023 թվականին կանցկացվեն Իրանի մշակույթի օրեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2022 14:20 Asia/Tehran
  • Ռուսաստանում անցկացվելու են Իրանի մշակույթի օրեր

Ռուսաստանում 2023 թվականին կանցկացվեն Իրանի մշակույթի օրեր:

Դրանց անցկացման շուրջ պայմանավորվել են ՌԴ մշակույթի պետական-քարտուղար՝ փոխնախարար Ալլա Մանիլովայի եւ Իրանի մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության փոխղեկավար Հոսեյն Ռուզբեհիի հանդիպմանը: Կողմերը քննարկել են մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացումը:

«Իրանական պատվիրակության անդամները դրականորեն են ընդունել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ տարածաշրջաններում այս իրադարձության կազմակերպման շուրջ ռուսական կողմի առաջարկությունը»,-հաղորդել են գերատեսչությունում:

Մանիլովայի խոսքով՝ երկու երկրների համագործակցությունը մշակույթի ոլորտում «անընդհատական եւ առաջնահերթ Է» գերատեսչության համար:

Նաեւ Մանիլովան հաստատել Է 2023 թվականին Թեհրանում համաժողով անցկացնելու պատրաստակամությունը «հնգակողմ ձեւաչափով մշակութային համագործակցության, այդ թվում՝ մշակութային ոլորտում համագործակցության շուրջ համապատասխան համաձայնագրի մշակման մասով հարցերի մանրամասն քննարկման» համար:

Իրանական կողմը պաշտպանել Է նախաձեռնությունը: Ավելի վաղ 2022 թվականին ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվել են Բելառուսի, Հայաստանի, Ուզբեկստանի մշակույթի օրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: