Մարանդին արձագանքել է Իրանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ արևմտյան պաշտոնյաների հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i184402-Մարանդին_արձագանքել_է_Իրանում_մարդու_իրավունքների_վիճակի_վերաբերյալ_արևմտյան_պաշտոնյաների_հայտարարություններին
ԻԻՀ բանակցային թիմի խորհրդականը մի ուղերձով անդրադառնալով Իրան-Իրաք ութամյա պատերազմին, քննադատել է Իրանում մարդու իրավունքների նկատմամբ արևմտյան երկրների իշխանությունների մոտեցումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2022 04:04 Asia/Tehran
  • Մարանդին արձագանքել է Իրանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ արևմտյան պաշտոնյաների հայտարարություններին

ԻԻՀ բանակցային թիմի խորհրդականը մի ուղերձով անդրադառնալով Իրան-Իրաք ութամյա պատերազմին, քննադատել է Իրանում մարդու իրավունքների նկատմամբ արևմտյան երկրների իշխանությունների մոտեցումը։

Սեյեդ Մոհամմադ Մարանդին Twitter-ում գրել է. «Գիտենք, որ արևմտյան վարչակարգերը լրջորեն մտահոգված են Իրանում մարդու իրավունքների հարցերով։ Երբ Իրան-իարք պատերազմի ժամանակ նրանք Սադդամին տվեցին քիմիական զենք, վստահ էին, որ այն համապատասխանում է եվրոպական ամենաբարձր չափանիշներին»:

Մարանդին այս ուղերձով արձագանքել է Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների մասին հայտարարություններին։

Կանադան, ԱՄՆ-ն ու Բրիտանիան, Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին  նոր պատժամիջոցներ են սահմանել  ԻԻՀ մի խումբ քաղաքացիների և պաշտոնյաների դեմ։