Իրանի հյուսիս-արևելյան շրջանում սպանվել են երկու հակահեղափոխական զինյալներ
Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան Ռազավի նահանգի ոստիկանության և անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել է Մաշհադում 2 հակահեղափոխական զինված անձանց սպանության մասին։
Մոհամմեդ Ռեզա Դաբիրին ասել է.« Անվտանգության և իրավապահ մարմինների աշխատակիցների ջանքերով բացահայտվել են Մաշհադում մի քաղաքացու վրա կրակելու հեղինակները, որոնք մահացել են իրավապահների հետ բախման ժամանակ»:
Դաբիրին հավելել է.« Ուրբաթ օրը երկու զինված անձինք սև մեքենայի ներսից ատրճանակով կրակել են մի քաղաքացու վրա և դիմել փախուստի։ Ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերով պարզվել է երկու զինված անձանց ինքնությունը և երկու ահաբեկիչները ոչնչացվել են»։
Նա ասաց. «Անվտանգության և իրավապահ մարմինների ջանքերի շնորհիվ մի քանի ժամում բացահայտվել և շրջափակվել է այս երկու վարձկանների թաքստոցը, երկկողմանի բախման հետևանքով սպանվել են երկու զինված անձինք, վիրավորվել են անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ»։