Իրանի հյուսիս-արևելյան շրջանում սպանվել են երկու հակահեղափոխական զինյալներ
https://parstoday.ir/hy/news/iran-i184452-Իրանի_հյուսիս_արևելյան_շրջանում_սպանվել_են_երկու_հակահեղափոխական_զինյալներ
Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան Ռազավի նահանգի ոստիկանության և անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել է Մաշհադում 2 հակահեղափոխական զինված անձանց սպանության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2022 12:49 Asia/Tehran
  • Իրանի հյուսիս-արևելյան  շրջանում սպանվել են երկու հակահեղափոխական զինյալներ

Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան Ռազավի նահանգի ոստիկանության և անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել է Մաշհադում 2 հակահեղափոխական զինված անձանց սպանության մասին։

Մոհամմեդ Ռեզա Դաբիրին ասել է.« Անվտանգության և իրավապահ մարմինների աշխատակիցների ջանքերով բացահայտվել են Մաշհադում մի քաղաքացու վրա կրակելու հեղինակները, որոնք մահացել են իրավապահների հետ բախման ժամանակ»:

Դաբիրին հավելել է.« Ուրբաթ օրը երկու զինված անձինք  սև մեքենայի ներսից ատրճանակով կրակել են մի քաղաքացու վրա և դիմել փախուստի։ Ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերով պարզվել է երկու զինված անձանց ինքնությունը և երկու ահաբեկիչները ոչնչացվել են»։

Նա ասաց. «Անվտանգության և իրավապահ մարմինների ջանքերի շնորհիվ մի քանի ժամում բացահայտվել և շրջափակվել է այս երկու վարձկանների թաքստոցը, երկկողմանի բախման հետևանքով սպանվել են երկու զինված անձինք, վիրավորվել են անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ»։