Ամիր Աբդոլլահյան. Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելը պետք է դառնա սկզբունք
https://parstoday.ir/hy/news/iran-i184898-Ամիր_Աբդոլլահյան._Կովկասի_երկրների_տարածքային_ամբողջականությունը_հարգելը_պետք_է_դառնա_սկզբունք
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելը պետք է դիտարկվի որպես սկզբունք, և Իրանը հստակ արտահայտել է իր մտահոգությունը՝ տարածաշրջանում օտար ուժերի ներկայության վերաբերյալ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2022 04:10 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելը պետք է դառնա սկզբունք

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելը պետք է դիտարկվի որպես սկզբունք, և Իրանը հստակ արտահայտել է իր մտահոգությունը՝ տարածաշրջանում օտար ուժերի ներկայության վերաբերյալ»։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Հայաստան կատարած այցի ընթացքում հինգշաբթի օրը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային կարևորագույն հարցեր։

Նշելով, որ Իրանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումն առ այն, որ դեմ է տարածաշրջանում աշխարհագրական կամ սահմանային ցանկացած փոփոխության, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը տարածաշրջանում մտահոգուոյհթուններ է առաջացրել: Կովկասյան տարածաշրջանը գտնվում է դժվար փուլում և մեր համոզմամվ՝ կովակսյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգումը պետք է դառնա սկզբունք»:

Նա հավելել է. «Մենք ուրախ ենք, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: Իրանը Հայաստանի անվտանգությունը դիտարկում է որպես տարածաշրջանի անվտանգություն: Մենք հստակ հայտնել է ենք մեր մտահոգությունը տարածաշրջանում օտար ուժերի առկայության վերաբերյալ»։

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզրոյանն ասել է. «Երկու երկրների պաշտոնյկաների միջև տեղի ունեցող ակտիվ շփումները վկայում են Իրանի ու Հայաստանի երկարամյա և բարեկամական հարաբերությունների մասին»: