Իրանը կարևորել է սահմաններին օտարկերյա ուժերի ներկայության բացառումը
https://parstoday.ir/hy/news/iran-i184902-Իրանը_կարևորել_է_սահմաններին_օտարկերյա_ուժերի_ներկայության_բացառումը
Բաքվում Իրանի բնապահպանական կազմակերպության ղեկավարն ասել է. «Բոլոր սահմաններին օտարեկրյա ուժերի բացակայությունն Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքն է»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2022 04:39 Asia/Tehran
  • Իրանը կարևորել է սահմաններին օտարկերյա ուժերի ներկայության բացառումը

Բաքվում Իրանի բնապահպանական կազմակերպության ղեկավարն ասել է. «Բոլոր սահմաններին օտարեկրյա ուժերի բացակայությունն Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքն է»

Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը մեկնել է Բաքու՝ մասնակցելու Կասպից ծովի պահպանության տարածաշրջանային կոնվենցիայի անդամների վեցերորդ հանդիպմանը:

Այցի ընթացքում Ալի Սելաջղեն հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայի հետ։

Հանդիպմանը Սելաջղեն ընդգծել է, որ  բացի տարածաշրջանի երկրներից, որևէ այլ երկիր չի կարող լուծել տարածաշրջանային խնդիրները: Նա հավելել է. «Սիոնիստական կեղծ ​​ռեժիմի ներկայությունը հարևան երկրների սահմաններին  կտրականապես մերժվել է Ադրբեջանի  կառավարության կողմից: Մենք դեմ ենք նաև օտար ուժերի, հատկապես՝ ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությանը սհամաններին և սահմանների որևէ տեսակի փոփոխության»:

Անդրադառնալով երկու երկրների բարեկամական հարաբերություններին, Շահին Մուստաֆաևն ասել է. «Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները բարեկամական և բազմակողմ հարաբերություններ են»: