Էրշադի. Իրանցի կանանց աջակցելու Արևմուտքի պնդումներն ազնիվ չեն
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Իրանի համոզմամբ՝ իրանցի կանանց աջակցելու արևմտյան երկրների պնդումները կեղծ են: Դիմելով այս երկրների կառավարություններին, նա նշել է, որ իրանցի կանայք խնամակալների կարիք չունեն.
Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի ԱԽ կանանց, խաղաղության և անվտանգության հարցով նիստում, Զահրա Էրշադին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների անմարդկային և միակողմանի հարկադրական գործողություններն անցանկալի և աղետալի հետևանքներ են ունեցել իրանցի կանանց իրավունքների վրա և ոտնահարել այդ իչավունքները:
Էրշադին ասել է. «Իրանցի կանայք խելացի են, կրթված, նվիրված, հայրենասեր և տեղյակ իրենց իրավունքների մասին: Ուստի մենք արևմտյան կառավարություններին ասում ենք, որ այդ կանայք խնամակալների կարիք չունեն և նրանց անունից հայտարարություններ անելու կարիք չկա»:
Նշելով, որ ներկայումս Իրանում առողջապահության ոլորտի մասնագետների 73%-ը և բժիշկների 49%-ը կանայք են, Էրշադին ընդգծել է. «Իրանը հնարավորություն է ստեղծել, որպեսզի իրանցի կանայք կարողանան կարողանան միջազգային ասպաերեզում, բոլոր ոլորտներում, ներառյալ՝ գիտությունը, սպորտը և արվեստը, հպարտորեն արտահայտել իրենց ազգի կրոնական և հայրենասիրական համոզմունքները»:
Նա հավելել է, որ Իրանը հարգում է իր բոլոր քաղաքացիների, ներառյալ՝ կանանց և աղջիկների իրավունքները: