Իրանը պատրաստ է ավելացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ ապրանքների տարանցման ծավալները:
https://parstoday.ir/hy/news/iran-i184928-Իրանը_պատրաստ_է_ավելացնել_Կենտրոնական_Ասիայի_երկրների_հետ_ապրանքների_տարանցման_ծավալները
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ավելացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ ապրանքների տարանցման ծավալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2022 12:57 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է ավելացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ ապրանքների տարանցման ծավալները:

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ավելացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ ապրանքների տարանցման ծավալները:

Իրանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչների և երկրների տրանսպորտային կազմակերպությունների և գիտահետազոտական ​​կենտրոնների ու տրանսպորտային կենտրոնների ղեկավարների մասնակցումաբ, կայացել է Տաջիկստանի միջազգային տրանսպորտային համաժողովը:

Նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ  ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիար Էֆենդիզադեն, խոսելով Իրանի ռազմավարական աշխարհագրական դիրքի և լոգիստիկ առավելությունների մասին, ասել է. «Չինական ապրանքների տարանցումը հնարավոր է կազմակերպել Տաջիկստանից դեպի Ուզբեկստան, Թուրքմենստան, Իրան, այնուհետև՝ Թուրքիա և Եվրոպա»։

Նա հավելել է. «Իրանը պետք է ամուր և շարունակական տնտեսական հարաբերություններ հաստատի Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որոնք կարևոր և առանցքային դեր են խաղում Իրանի տարածքով անցնող արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ միջանցքների տարանցիկ ճանապարհներին: Թեհրանը պետք է խորացնի այդ երկրների հետ  երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, որպեսզի կարողանա լավագույնս օգտագործել իր տարանցիկ ցանցի հնարավորությունները»: