Իրանը պատրաստ է ավելացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ ապրանքների տարանցման ծավալները:
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ավելացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ ապրանքների տարանցման ծավալները:
Իրանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչների և երկրների տրանսպորտային կազմակերպությունների և գիտահետազոտական կենտրոնների ու տրանսպորտային կենտրոնների ղեկավարների մասնակցումաբ, կայացել է Տաջիկստանի միջազգային տրանսպորտային համաժողովը:
Նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիար Էֆենդիզադեն, խոսելով Իրանի ռազմավարական աշխարհագրական դիրքի և լոգիստիկ առավելությունների մասին, ասել է. «Չինական ապրանքների տարանցումը հնարավոր է կազմակերպել Տաջիկստանից դեպի Ուզբեկստան, Թուրքմենստան, Իրան, այնուհետև՝ Թուրքիա և Եվրոպա»։
Նա հավելել է. «Իրանը պետք է ամուր և շարունակական տնտեսական հարաբերություններ հաստատի Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որոնք կարևոր և առանցքային դեր են խաղում Իրանի տարածքով անցնող արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ միջանցքների տարանցիկ ճանապարհներին: Թեհրանը պետք է խորացնի այդ երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, որպեսզի կարողանա լավագույնս օգտագործել իր տարանցիկ ցանցի հնարավորությունները»: