Ամիր Աբդոլլահյանը հերքել է ուկրաինական պատերազմում իրանական ԱԹՍ-ների օգտագործման մասին պնդումները
https://parstoday.ir/hy/news/iran-i185374-Ամիր_Աբդոլլահյանը_հերքել_է_ուկրաինական_պատերազմում_իրանական_ԱԹՍ_ների_օգտագործման_մասին_պնդումները
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակիի հետ համատեղ ասուլիսում, հերքել է ուկրաինական պատերազմում, Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործվելու մասին պնդումները և Եվ նա Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել ներկայացնել իրենց մոտ եղած բոլոր փաստաթղթերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2022 14:56 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակիի հետ համատեղ ասուլիսում, հերքել է ուկրաինական պատերազմում, Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործվելու մասին պնդումները և Եվ նա Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել ներկայացնել իրենց մոտ եղած բոլոր փաստաթղթերը։

Քննադատելով Իրանի դեմ Եվրոպայի ոչ կառուցողական քայլերը՝ Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ այսօր հրապարակվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ութ անձի և 12 եվրոպական կառույցների դեմ պատժամիջոցների նոր ցուցակը։

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների դեպքերի ժամանակ այդ մարդիկ աջակցել, խրախուսել են ահաբեկչությունն ու բռնությունը և համարվում են ահաբեկիչներ։

Բելառուսի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանը դեմ է Ուկրաինայի պատերազմին։

Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է առաջիկայում Բելառուսի նախագահի Թեհրան այցի մասին և հավելել այս ուղեւորության ընթացքում այլ փաստաթղթերի հետ կստորագրվի նաեւ Թեհրանի և Մինսկի միջեւ երկարաժամկետ համագործակցության համապարփակ փաստաթուղթը։

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակին նույնպես ասել է, որ Բելառուսը դեմ է միակողմանի պատժամիջոցներին, քանի որ տեղի է ունենում երկրների դեմ տնտեսական ահաբեկչություն։

Բելառուսի արտաքին գործերի նախարարը կոչ է արել խթանել Իրանի հետ տնտեսական և առևտրային համագործակցությունը: Նա հավելել է, որ երկու երկրների տնտեսական համագործակցությունը համահունչ չէ քաղաքական համագործակցությանը։